ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդադում պայթյունի հետեւանքով շենք է փլուզվել. մարդիկ են մնացել փլատակների տակ

Բաղդադի կենտրոնում անհայտ պատճառով պայթյունից շենք է փլուզվել, փրկարարները փորձում են մարդկանց փրկել փլատակների տակից, կիրակի օրը հաղորդել Է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Փլուզումը տեղի է ունեցել Ջադրիա շրջանի ռեստորանում ՝ նախարարական համալիրից ոչ հեռու։ Ներկայում փլատակների տակ գտնվում են մարդիկ, եւ փրկարարների խմբերը սկսել են փրկարարական գործողությունը»,- նշվում է վարչության հաղորդագրության մեջ, որը մեջբերում Է հեռուստաալիքը: 

 

Քաղաքականություն