Հզոր պայթյուն՝ Մելիտոպոլում

Մելիտոպոլի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

 

«Այսօր՝ ժամը 07.40-ի սահմաններում, քաղաքի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Բոգդան Խմելնիցկու, Սերգեյ Կիրովի, Պյոտր Դորոշենկոյի փողոցների բնակիչների տների պատուհաններն ու պատերը ցնցվում էին։ Քաղաքի կենտրոնը լցվել է սև ծխով», - Telegram-ի իր էջում գրել է Ռոգովը։

Տուժածների մասին տվյալներ դեռ չկան։ Ռոգովը պայթյունը «ահաբեկչություն» է անվանել։

 

Մելիտոպոլի իշխանությունները քաղաքի կենտրոնում մեքենայի պայթյունը որակել են որպես ահաբեկչություն, որի նպատակն է ապակայունացնել քաղաքի խաղաղ կյանքը։ Տեղի իշխանությունները հաստատել են, որ Մելիտոպոլի պայթյունից վիրավորվել են մարդասիրական օգնություն տրամադրող երկու կամավորներ։

Քաղաքականություն

Պատահարներ