Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են BMW-ն և Lada-ն, վերջինս գլխիվայր շրջվել է

Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Էրիկ Ջավադյանի վարած BMW և Վարդան Ադիբեկյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ Lada-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ 

Քաղաքականություն

Պատահարներ