Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում գտել են մահացածների դիերը

Նեպալում Tara Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում առնվազն 14 դի է հայտնաբերվել, հայտնում է Kathmandu Post թերթը։ Այս մասին գրում է Газета-ն:
 

Ավիափոխադրողի ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռը բախվել է սարին և 100 մետր շառավղով մասերի բաժանվել։ Մահացածների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են։
 

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Նեպալի հյուսիս-արևմուտքում՝ Մուստանգ շրջանում, անհետացումից գրեթե 20 ժամ անց։
 

Օդանավում եղել է անձնակազմի երեք անդամ և 19 ուղևոր։ Ինքնաթիռը մայիսի 29-ի առավոտյան օդ է բարձրացել Պոխարայի օդանավակայանից Ջոմսոմ, որի հետ կապը կորել է մեկնելուց մի քանի րոպե անց։
 

Ինչպես հայտնում է The Himalayan Times-ը, վերջին մի քանի օրվա ընթացքում այդ տարածքում անձրև է եկել, սակայն թռիչքներն ընթանում էին բնականոն հունով։ 

Քաղաքականություն

Պատահարներ