Նյու Յորքի եկեղեցուց գողացել են թանկարժեք քարերով ոսկե մասունք

Նյու Յորքում Սուրբ Օգոստինոս եկեղեցուց գողացել են մոտ 2 մլն դոլար արժողությամբ ոսկյա մասունք, հայտնել է քաղաքային ոստիկանությունը։ Գործակալությունը խնդրում է հանրությանը օգնել հավաքել տեղեկություններ գողության մասին:

 

«Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ մայիսի 26-ին մոտավորապես ժամը 18:30-ից մինչև մայիսի 28-ը ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում բացվել է Սուրբ Օգոստինոս Հռոմի կաթոլիկ եկեղեցու զոհասեղանը, որը գտնվում է Վեցերորդ պողոտա 116 հասցեում: Առգրավվել է 18 կարատանոց մաքուր ոսկուց պատրաստված խորանը՝ թանկարժեք քարերով», - РИА Новости-ին հայտնել են ոստիկանության վարչությունում։

 

Բացի այդ, հարձակվողները վնասել են հրեշտակի արձանը. այն գլխատվել է:

Քաղաքականություն

Պատահարներ