Ողբերգական դեպք` Արարատի մարզում. տրակտորը կողաշրջվել է. վարորդի դին տրակտորի տակից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, CHINVAN 804 մակնիշի տրակտորը կողաշրջվել է  և տրակտորի մեջ մահացած քաղաքացի կա:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փրկարարները քաղաքացիների օգնությամբ քաղաքացուն պատկանող կողաշրջված տրակտորը դարձի են բերել և տակից դուրս են բերել տրակտորավարի դին:շ

 

Պարզվել է՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Աշոտ Մարգարյանն էր:

Քաղաքականություն

Պատահարներ