ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է ոստիկանը հրում ցուցարար կնոջը և քաշում մազերից

 Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բախման և հրմշտոցի ընթացքում ոստիկանը հրել է մի կին ակտիվիստի: Նշված կինը վերադառնում և ապտակում է ոստիկանին, ինչից հետո ոստիկանը  քաշում է ցուցարարի մազերից:

 

Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ: Ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և մուտք գործել ներս, սակայն դա նրանց չհաջողվեց: Ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց։  Ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ցուցարարները հեռացան տարածքից, բայց ավելի ուշ կրկին վերադարձան և իրադրությունը կրկին լարվեց։

 

Քաղաքականություն

Պատահարներ