ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուվրում պարիկով տղամարդը տորթ է նետել «Մոնա Լիզա» կտավի վրա

Ֆրանսիայում պարիկով քողարկված տարօրինակ տղամարդը անվասայլակով շրջել է Փարիզի Լուվրի թանգարանում և տորթ նետել Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարի վրա։ Ինչպես նշում է Nexta Live-ը, Մոնա Լիզան եղել է պաշտպանիչ ապակու տակ։ Նրա արարքի դրդապատճառը հայտնի չէ։ Թանգարանի անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել օրինախախտին։

Քաղաքականություն

Պատահարներ