Կրակոցներ ԱՄՆ Նյու Օռլեան քաղաքում. կան տուժածներ

Առնվազն երեք մարդ վիրավորվել է երեքշաբթի ԱՄՆ Նյու Օռլեան (Լուիզիանա) քաղաքի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, կասկածյալը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
 

Նշվում է, որ Քսավյեի համալսարանի կամպուսում տեղի ունեցած կրակոցների դեպքը քննվում է:

 

«Ըստ նախնական տեղեկությունների՝ երեք տուժածներ հրազենային վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են տեղի հիվանդանոց», - ասվում է իրավապահ մարմինների թվիթերյան գրառման մեջ։
 

Կասկածյալին ոստիկանները ձերբակալել են դեպքի վայրում:

Քաղաքականություն

Պատահարներ