Սևերոդոնեցկում ազոտաթթվի լցանավ է պայթել

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկում, որտեղ մարտեր են ընթանում, Ազոտի քիմիական ձեռնարկությունում պայթեցվել է ազոտաթթվով ցիստեռն: Այս մասին գրում է Mk. ru-ն:

 

Քաղաքի և հարակից տարածքի բնակիչներին խնդրում են չհեռանալ կացարաններից և հիշեցնում են, որ ազոտաթթուն առողջության համար վտանգավոր է։ Քաղաքի բնակիչներին խնդրել են սոդայի լուծույթով թաթախված դեմքի դիմակներ պատրաստել։
 

Առաջարկություններ են տրվել նաև մարմնի հետ շփման կամ օրգանիզմում հայտնվելու դեպքում առաջին բուժօգնության համար։

Քաղաքականություն

Պատահարներ