2-ամյա Միքայելն ընկել է բակում դրված ջրով լի երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել

Մայիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։  Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 2-ամյա Միքայել Ն-ն էր, ով նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իրենց տան բակում խաղալիս ընկել է բակում դրված ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել։ 

Քաղաքականություն

Պատահարներ