Ադրբեջանի ԶՈւ–ն առաջ է եկել ևս 2 հատվածում. Sputnik Armenia

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում, փոխանցում է Sputnik Armenia-ն: 

 

Լրատվամիջոցի հրապարակած հոդվածում նշվում է, որ Ներքին Հանդ գյուղի շրջանում առաջխաղացման մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվեց 2021 թվականի մարտին, այդ մասին ահազանգեցին տեղի բնակիչները։

 

Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն հաստատեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն է ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Ավելի ուշ նրանք եղանակային պայմանների պատճառով լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։

 

Մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չկար։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ–ապրիլին, ինչը երևում է արբանյակից արված լուսանկարներում։

Թարմ կադրերում նկատվում է, որ արդեն իսկ հաստատված առաջխաղացումից բացի (սլաք 1), ադրբեջանական սահմանապահ զորքն առաջ է եկել ևս երկու հատվածում (սլաք 2 և 3)` խորանալով Սյունիքի մարզի տարածք։

Продвижение азербайджанских войск в направлении села Неркин Анд - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022

Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ

© Photo : Google Map

 

Ըստ լրատվամիջոցի՝ մի դեպքում (սլաք 2) ճանապարհաշինարարական ակտիվ աշխատանքներ են կատարվել ապրիլի 20-ից հետո, մյուս դեպքում` (սլաք 3) ենթադրաբար մայիսին։

 

Ներքին Հանդ գյուղի բնակիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել են, որ տեղյակ չեն առաջխաղացման մասին։ Դա զարմանալի չէ` հաշվի առնելով լեռնային տեղանքը։

 

Լատվական ՀՀ ՊՆ հարցում է ուղարկել պարզելու համար` երբ է տեղի ունեցել ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը ՀՀ տարածք։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

 

Auroranews-ն իր հեթին փոձում է ՊՆ-ից մանրամասներ պարզել վերոնշյալ տեղեկության վերաբերյալ 

Քաղաքականություն

Պատահարներ