Առեղծվածային դեպք «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ. հայտնաբերվել է տդամարդու՝ վնասվածքներով դի. Shamshyan. com

Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը,  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Խաչատրյանը, ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նուն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետն ու ավագ քննիչ  Վարդանյանը: 

 

Ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից  դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր: 

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ