Արտաշատում 40–ամյա տղամարդը սպառնում է ցած նետվել մարզպետարանի տանիքից. Shamshyan. com

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է ցած նետվելու միջոցով  ինքնասպան լինել: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Խաժակ Հ.-ն է: Արդեն տեղում մարզի ոստիկանապետն ու Արտաշատի ոստիկանապետը մոտ 30 րոպե բանակցություններ են վարում  Խաժակ Հ.-ի հետ, ինչի արդյունքում կարողանում են համոզել նրան, որպեսզի չդիմի նման քայլի և նրան ցած են իջեցնում տանիքից ու տեղափոխում ոստիկանության Արտաշատի բաժին: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խաժակ Հ.-ն եղել է ոչ սթափ վիճակում և խմածության աստիճանը պարզելու համար սթափության փորձաքննություն է նշանակվել: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ