Պայթյուն՝ Ազոտ գործարանում

Պայթյուն է տեղի ունեցել Սևերոդոնեցկի Ազոտ գործարանում, հայտնել է ՌԴ-ում Լուգանսկի հանրապետության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, փոխանցում է RT-ն: Նրա խոսքով՝ գործարանի տարածքը դեռ վերահսկվում է «ուկրաինական ռեժիմի կազմավորումների կողմից»։ Ամենայն հավանականությամբ պայթեցվել է ծծումբ պարունակող ռեզերվուարը: Ըստ լրատվականի՝ Լուգանսկի իշխանությունները հայտնում են, որ սադրանքը կազմակերպել են ուկրաինացի զինվորականները, որոնք ակնկալում են, որ թունավոր ամպը կգնա դեպի ազատագրված տարածքների՝ Ռուբիժնոյե և Կրեմեննայա բնակավայրերի ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ