Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել ՊՆ-ին պատկանող բեռնատարում

Այսօր, հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ագարակ քաղաքում ավտոմեքենա է այրվում։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 56/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված բեռնատարում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ 

Քաղաքականություն

Պատահարներ