Կրկին վրաերթ` Կենտրոնում. տուժել է 23-ամյա Ալբերտը

 Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Մ-ն իր վարած Mercedes C300 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Հին Էրիվան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Ե-ին։ Shamshyan.com-ը գրում է, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

 

 Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Քաղաքականություն

Պատահարներ