Մահվան ելքով վրաերթ Բրյուսովի համալսարանի դիմաց. վարորդը սթափ չի եղել

Այսօր՝ հունիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 62-ամյա Գոհար Մելիքյանին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին,ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։ 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։ 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ