ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վետերանները հունից դուրս են եկել, ջարդել նախարարության ապակե դուռը

Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մոտ բողոքի ակցիաները չեն դադարում։ Արցախի օկուպացիային մասնակցած ադրբեջանցի հին ու նոր վետերանները հունից դուրս են եկել և ջարդելով նախարարության ապակե դուռը՝ ներս մտել։ Նրանք պետությունից փոխհատուցում և թոշակ են պահանջում։ Վետերաններից մեկի ինքնազգացողությունը տեղում վատացել է և կորցրել է գիտակցությունը, փոխանցում է «Infoteka24»-ը։ 


Համացանցում տարածվել են միջադեպի կադրերը։

Քաղաքականություն

Պատահարներ