ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ` ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ-ում կրկին կրակոցներ են հնչել` այս անգամ Տալսայի (Օկլահոմա) հիվանդանոցում։ Կան զոհեր, գրում է RT-ն։

 

Ինչպես գրում է լրատվամիջոցը` սևամորթ, միջին տարիքի տղամարդը հրացանով և ատրճանակով մտել է Սուրբ Ֆրանցիսկոսի բժշկական կենտրոն։

 

Ոստիկանության տվյալներով՝ առնվազն չորս մարդ զոհվել է, մի քանի մարդ նույնպես վիրավորվել է։ 

 

Բացի դա, հանցագործը ինքնասպան է եղել։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին, Սպիտակ տունն օգնություն է առաջարկել տեղի իշխանություններին։

Քաղաքականություն

Պատահարներ