18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի կենտրոնում գնդակահարված հայ գործարարի ենթադրյալ սպանողը հայ է

 Մոսկվայի կենտրոնում սպանված Հովհաննես Քամարյանը ՌԴ քաղաքացի էր, ուստի նրա արտահանձնումն այլ պետություն բացառվում էր, ուրբաթ РИА новости-ին պարզաբանել է իրավապահ մարմինների աղբյուրը։ 

«Քամարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, որի դեպքում նրա արտահանձնումը բացառվում էր»,- ասել է աղբյուրը։ 

Տղամարդուն գնդակահարել են նախորդ գիշեր Մոսկվայի կենտրոնում։ ՌԴ Քնչական կոմիտեի  տվյալներով՝ գործարարը սպանվել է Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի բակում: 

Իրավապահ մարմինների աղբյուրը լրատվականին պարզաբանել է, որ Քամարյանը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից։ 

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է սպանության համար կասկածվողի ձերբակալության մասին։ Իրավապահ մարմիններում ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա Հայաստանի 24-ամյա քաղաքացի է։ 

Նրան կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, եթե սպանությունը ճանաչվի պատվիրված:

Քաղաքականություն

Պատահարներ