Ամերիկացին բարկացել է ընկերուհու վրա, մտել թանգարան ու կոտրել 5 միլիոն դոլար արժողությամբ ափսե

Տեխասի Արվեստի թանգարան անօրինական մուտք գործած կարգազանցը վնասել է մի քանի արտեֆակտ՝ պատճառելով ավելի քան 5 միլիոն դոլարի վնաս, հայտնում է TACC-ը՝ հղում անելով Associated Press-ին։

 

21-ամյա Բրայան Էրնանդեսը չորեքշաբթի գիշերը ներխուժել է Դալլասի արվեստի թանգարան և ջարդ սկսել՝ ոչնչացնելով հնաոճ հունական ամֆորան և ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ ափսե:

 

Նա ասել է, որ դա արել է, քանի որ «բարկացած էր իր ընկերուհու վրա»: Ոստիկանությունը ասում է, որ նա խուսափել է թանգարանի անվտանգության աշխատակիցներից, ջարդել ապակե պատյանները և ոչնչացրել հին հունական իրերը, որոնցից առնվազն մեկը մ.թ.ա. 450 թվականի էր։ 

 

Բացի այդ, հարձակվողը վնասել է մոտ 100 000 դոլար արժողությամբ հին հունական թասը և 10 000 դոլար գնահատված կադո հնդկացիների կերամիկական շիշը:

Միջադեպի մեղավորը  բերման է ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից, ապա ներկայացվել դատարան, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հոդվածով: Այս հանցագործության համար նրան կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։

Нет описания.

Քաղաքականություն

Պատահարներ