Ճակատ-ճակատի բախվել են երթուղային ավտոբուսն ու Ford-ը, կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թբիլիսյան անցուղի թիվ 22 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Յ-ի վարած «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ՝ 59-ամյա Անդրանիկ Ք-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ford-ի վարորդը մարմնական վնասածքներով տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և շահագործվում է որպես քաղաքային տրանսպորտ։  

 

Քաղաքականություն

Պատահարներ