Էքսկավատորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է, վարորդին տեխնիկայի տակից փրկարարներն են դուրս բերել

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 6/77 հասցեում գտնվող տարածքում Honda մակնիշի էքսկավատորը շրջվել է, և վարորդը արգելափակվել է ու մնացել էքսկավատորի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու պարեկները նշված հատվածում աշխատանքներ կատարող բանվորների հետ վերամբարձ կռունկով նախ մասամբ բարձրացրել են կողաշրջված էքսկավատորը, ապա տակից դուրս են բերել 62-ամյա Գուրգեն Ղազարյանին։ 

 

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Ա. Դադոյանի ուղեկցությամբ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

Քաղաքականություն

Պատահարներ