Ողբերգական դեպք` Երևանում. օպերատորը նկարահանման ժամանակ 5 մ բարձրությունից ընկել և մահացել է

 Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գրում է Փաստինֆոն: Նկարահանումների ժամանակ մահացել է օպերատոր Արթուր Ղանդիլյանը։ Նա «Կենտրոն»  հեռուստաընկերության  նախկին աշխատակից է եղել: Օպերատորը վայր է ընկել Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։ Ըստ տեղեկությունների,  Ղանդիլյանը նկարահանման ժամանակ վայր է ընկել 5 մ բարձրությունից։

Արթուրն ընդամենը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի որդի։ 

 

Ցավակցում ենք մեր գործընկերոջ ընտանիքին և հարազատներին։

Քաղաքականություն

Պատահարներ