Փրկարարները մի կերպ դուրս են բերում ուշագնաց վարորդին, վերջինս ուշքի գալով սկսում է կռվել ու վթար է ստեղծում

Այսօր` հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկները Մանանդյան փողոցում նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա ստուգման նպատակով կանգնեցնում են այն։ Shamshyan-ի փոխանցմամբ, վարորդը շարունակում է վարել այն և հասնելով Մանանդյան փողոցի 16 շենքի մոտ՝ կայանում է մեքենան։ Պարեկնեը, մոտենալով ավտոմեքենային, սպասում են, որպեսզի վարորդը դուրս գա, սակայն՝ անարդյունք։  

 

Պարեկները մի քանի անգամ ծեծում են ավտոմեենայի ապակին, սակայն ներսից վարորդը ոչ մի արձագանք չի տալիս։ Կանչում են ԱԻՆ փրկարարական ծառայություն: Փրկարարները նույնպես մի քանի անգամ ծեծում են ավտոմեքենայի ապակին և տեսնելով, որ վարորդը դարձյալ չի արձագանքում, ավտոմեքենայի ձախ հատվածի հետևի ապակին կոտրելու միջոցով բացում են մեքենայի դուռը, և տեղում շտապօգնության բժիշկը անուշադրի սպիրտով կարողանում է վարորդին ուշքի բերել, ով, դուրս գալով մեքենայից, չգիտես ինչու, իրեն օգնության ձեռք մեկնած բժիշկներին, փրկարարներին ու պարեկներին բողոքում է, թե «էս ի՞նչ եք արել», ապա թողնելով ավտոմեքենան դեպքի վայրում, հեռանում է։  

 

Երբ փրկարարները, բժիշկներն ու պարեկները իրենց աշխատանքն ավարտում են և հեռանում, վարորդը մոտենում է մեքենային և մեծ արագությամբ մեքենայով հեռանում է։ Կարճ ժամանակ անց Մանանդյան փողոցին հարակից փողոցում նա բախվում է Nissan մակնիշի ավտոմեքենայի ու իր վնասված ավտոմեքենան, այս անգամ թողնելով այդ վայրում, հեռանում է։ Պարեկները տեսնելով, որ նա չկա, ավտոմեքենան ավտոքարշակի միջոցով տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Քաղաքականություն

Պատահարներ