Խոշոր ավտովթար՝ Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ Օ. Ալոյանի վարած Mercedes մակնիշի, Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Ծ-ի վարած Kia մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ՝ 27-ամյա Նավիկ Ա-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ՝ 48-ամյա Արման Գ-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Նավիկ Ա-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 39-ամյա Անուշ Ա-ն, 10-ամյա Տանյա Ն-ն, 6-ամյա Դավիթ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։  

 

 

Քաղաքականություն

Պատահարներ