Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սերգեյ Թ-ն իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սերգեյ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

 

Կայքի  տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։ 

Քաղաքականություն

Պատահարներ