Մալիում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել

Մալիում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը: 

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ նրանց ավտոմեքենան հարվածել է ինքնաշեն պայթուցիկ սարքին: 

Նա նշել է, որ մայիսի 22-ից ի վեր սա 6-րդ միջադեպն է, որ պատահում է ՄԱԿ-ի խաղաղապահ շարասյան հետ։ 

Հունիսի 1-ին Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ, ևս երեքը վիրավորվել են։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ