Քաղաքացին ցած է ընկել Կիևյան կամրջից. նա հոսպիտալացվել է

Հունիսի 7-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացին ընկել է ծառերի վրա:

 

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

 

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Քաղաքականություն

Պատահարներ