Երևանում հսկայական ծառը կոտրվել ու վնասել է BMW, Mitsubishi Pajero, Škoda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Կողբացի 49 շենքի դիմաց հսկայական ծառի մի հատված կոտրվել ու տապալվել է։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետևանքով վնասվել են ճանապարհին կայանված BMW,  Mitsubishi Pajero, Škoda Rapid և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին․ 

 

«Չգիտենք՝ ով է փոխհատուցելու այս վնասը։ Բազմաթիվ անգամ դիմել ենք Կենտրոնի թաղապատերան և քաղաքապետարանի աշխատակազմ, որպեսզի այս հարցը լուծեն, սակայն նրանք ասես ջայլամի քաղաքականություն վարած լինեն. գլուխները մտցրել են ավազի մեջ ու մտածում են միայն իրենց թափանները լցնելու մասին։ Եթե մեր ահազանգերին ժամանակին օպերատիվ արձագանքեին, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։ Միակ սփոփանքը նա է, որ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Այս փողոցում նմանատիպ բազմաթիվ ծառեր կան, և եթե այս դեպքից հետո քաղաքապետարանի ու թաղապետարանի չինովնիկները հետևություն չանեն, չկա երաշխիք, որ մյուս անգամ փտած ծառերի անկման հետևանքով ողբերգական դեպք չի լինի։ Նույնիսկ չգիետնք, թե ով է փոխհատուցելու մեր կրած վնասը»։

Քաղաքականություն

Պատահարներ