Խոշոր հրդեհ՝ «UAZ»-ում

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։ Մինչ կժամաներ հրշեջների խումբը, UAZ Hunter մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։ 

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Քաղաքականություն

Պատահարներ