Լուսանկարներ․ Զվարթնոց օդանավակայանում ռումբի մասին ահազանգ կա

Քիչ առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին օդանավակայան են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից։

Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու սակրավորները։ Ահազանգով ժամանել են նաև բժիշկների հերթապահ 2 խումբ։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ