Օրվա լրահոս

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կարապետյանը գրել է սոցցանցերի իր էջերում: «20 տարի լինելով սպորտում՝ որոշում եմ կայացրել ավարտել կարիերաս: Սառույցն իմ տունն էր, այն պահից ինչ հիշում եմ ինձ: Գեղասահքն ինձ շատ հնարավորություններ է ընձեռել և պատիվ եմ ունեցել Հայաստանը ներկայացնել և լինել օլիմպիական մարզիկ»,-գրել է Կարապետյանը: 

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Հայաստանը ներկայացրեց Պեկինի ձմեռային խաղերին:

Վերջին նորություններ