«Ուժեղ թիմ է Ուկրաինան, բայց մենք պատրաստ ենք». Կապառոսի ու Էդգար Բաբայանի նախախաղային ասուլիսում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու թիմի խաղացող Էդգար Բաբայանը նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։

 

Հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը ասաց, որ Ազգերի լիգայի երրորդ տուրում բարդ պայքար է սպասում Ուկրաինայի հետ դիմակայությունում .

 

«Շատ ուրախ եմ, որ դարձյալ վերադարձել եմ հավաքական: Պատրաստվում եմ, որ վաղը լավ խաղանք: Գիտենք, որ շատ ուժեղ թիմ է Ուկրաինան, բայց մենք պատրաստ ենք ու կփորձենք 3 միավոր բերել:

Ամեն խաղ դժվար է: Այս խմբում բոլոր թիմերն էլ շատ ուժեղ են ու միշտ պետք է պատրաստ լինենք, վաղն էլ կձգտենք լավ պատրաստվել եւ հաղթել: Կփորձենք մեր ֆուտբոլը խաղալ եւ հաղթել։ Հեշտ չի լինի»,- ասել է Էդգար Բաբայանը նախախաղային ասուլիսում։

 

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը հինգ տարի անց վերադարձել է դանիական «Ռանդերս»։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։ Էդգար Բաբայանի նախորդ ակումբը դանիական «Վայլեն» էր։

Ազգերի լիգայի B լիգայի, առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Քաղաքականություն