Հայ մարզիկները Վրաստանում կայացած մրցաշարում հաղթել են

Հունիսի 11-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել Խառը մենամարտեր (MMA) մարզաձևի GFC 16 մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել են երեք մարզիկ` Թաթուլ Ավագյանը, Նարեկ Գալստյանը, Սամվել Վարդանյանը: Պրոֆեսիոնալ մենամարտում սա արցախցի Թաթուլ Ավագյանի 4-րդ հաղթանակն է, Սամվել Վարդանյանի` 7-րդ հաղթանակը, իսկ Նարեկ Գալստյանը նախորդ մրցաշարերում է գրանցել մեկ հաղթանակ:
Արցախի MMA ֆեդերացիայի նախագահ և Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման պրոֆեսիոնալ մենամարտերը շատ բարդ են: Մարզիչի խոսքով` MMA-ն ամենահայտնի մարզաձևն է:

 

Քաղաքականություն

Պատահարներ