Օրվա լրահոս

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ հունիսի վերջին կլքի «Բարսելոնան»։ Այս մասին գրում է RT-ն:

 

«Եկել է մեր հրաժեշտի ժամանակը։ Արդեն ութ տարի է, ինչ նվիրել եմ ակումբին, այս գույներին և այս տանը։ Կեցցե Բարսան»,- գրել է Ալվեսը սոցցանցում:
 

Պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա պայմանագրի ավարտին, որն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։
 

Ընդհանուր առմամբ, 39-ամյա ֆուտբոլիստը իսպանական ակումբի կազմում անցկացրել է 402 հանդիպում և դարձել 22 գոլի հեղինակ։

Վերջին նորություններ