Օրվա լրահոս

Հայաստանի լեգենդների հավաքականում ընդգրկված չէր  Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 

Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հասկանալու՝ ո՞րն էր Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը։ 

«Ընկերական խաղին հրավիրվել են իրենց կարիերան ավարտած ֆուտբոլիստները, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է գործող ֆուտբոլիստ, այդ  իսկ պատճառով նրան չէին հրավիրել։ Նույն սկզբունքով չեն հրավիրվել նաև այլ ֆուտբոլիստներ, օրինակ Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և այլն»,- ասացին ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։ 

 

Վերջին նորություններ