Օրվա լրահոս

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Գերմանիայում։

Metaratings-ի տեղեկություններով, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են գերմանական Բունդեսլիգայի երկու ակումբներ։

Այդ ակումբներից մեկի ներկայացուցիչն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի շրջապատի և «Կրասնոդարի» ղեկավարներից մեկի հետ։

Ռուսական ակումբը Սպերցյանին բաց կթողնի, եթե համաձայնության գա տրանսֆերի արժեքի շուրջ։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։

Վերջին նորություններ