Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

 

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։  

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից  վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ