Հայ մարմնամարզիկները դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիրներ

ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան՝ Արթուր Դավթյանը (հենցատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): Այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: 

 

«Մեր տղաները մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները) կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն