Կրակոցներ՝ Երևանում. հոսպիտալացվել է երիտասարդ տղա. Shamshyan. com

Այսօր՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:00–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցների վայրը` Արշակունյաց պողոտայի՝ նախկին «Սպայկա» ընկերության առջևի հատվածy: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:  

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ կարծես թե հայտնի են իրավապահներին և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու կրակողի անձը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն