Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամին պոկել ու շպրտել է քաղաքացու տան տանիքը. Shmshyan. com

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Ազատամարտիկների փողոցում՝ թիվ 32 տան տանիքը պոկվել և շպրտվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
 

«Երքաղլույս»-ը հոսանքազրկել էր իր հսկողության տակ գտնվող էլեկտրասյուները, սակայն բարձր լարման վնասված  հոսանքալարերին մարդիկ չէի համարձակվում մոտենալ, քանի որ հոսանքազրկված չէին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան բնակիչ Բագրատ Գրիգորյանի հարևաններն ասում էին, եր տանը բազմանդամ ընտանիք է բնակվում.

 

«…Տանիքը նոր էր վերանորոգել, չհասցրեց ավարտին հասցնել: Եղանակն իր սև գործն արեց: ճիշտ է, մենք՝ ընկերներով, հարևաններով ինչով հնարավոր է՝ կօգնենք, բայց լավ կլինի, որ քաղաքապետարանն ու թաղապետարանը օգնության ձեռք մեկնեն, իսկ մեր խնդրանքը շատ բան չէ,  գումար չենք ուզում, շինմատերիալով օգնեն, մենք ընկերներով տանիքը կվերանորոգենք»: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ