«BRICS-ի հեղինակությունը և նրա ազդեցությունը համաշխարհային ասպարեզում անշեղորեն մեծանում են». Պուտին

BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում Է, դա կապված Է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներուժի հետ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Մեր միավորման երկրները տարեցտարի խորացնում են փոխգործակցությունը գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի ողջ շրջանակով, BRICS-ի հեղինակությունը եւ նրա ազդեցությունը համաշխարհային ասպարեզում անշեղորեն մեծանում են»,-ասել Է նա՝ հանդես գալով BRICS-ի գագաթնաժողովում:

 

Պուտինը նշել Է, որ դա օբյեկտիվ գործընթաց Է, քանի որ «հնգյակի» պետություններն օժտված են հիրավի հսկայական քաղաքական, տնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մարդկային ներուժով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքականություն

Պատահարներ