Քաղաքական խորհրդակցություններ Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև․ ո՞րն է եղել թեման

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության  միջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խորհրդակցություններին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ֆրանսիական պատվիրակությունը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնին։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությունը, տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի հարաբերությունները եվրոպական պետությունների և Եվրամիության հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման, հետկոնֆլիկտային հակամարտության համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։

Հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է եղել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ֆրանսիական ընկերությունների՝ Հարավային Կովկասում «խաղաղ գործընթացների» արդյունքում ստեղծվող նոր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքի ձևավորմանը մասնակցելու հնարավորությունների վերաբերյալ։ 

Քաղաքականություն

Պատահարներ