Քաղաքապետարանի արձագանքը` համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ. որքան տուգանք է սահմանվել

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` մասնավորապես նշելով.

 

«Արդեն լայն տարածում ստացած տեսանյութի կապակցությամբ (երբ աղբը թափվում է ջրանցքի մեջ) հայտնում եմ, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք: 

Նաև հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն»,-գրել է Սարդարյանը:

 

Հիշեցնենք` համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է մի կին թղթե արկղերը, աղբը նետում գետը։

Քաղաքականություն

Պատահարներ