Օրվա լրահոս

Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախարարների հետ քննարկելով փողոցների մաքրության հարցը։

 

«Ես երբեմն մտածում եմ՝ կառավարության նիստում սենց հարցեր ենք քննարկում, մարդիկ կասեն՝ էս ինչից են խոսում, նայեք մեր երկիրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում։ Բայց իմ խորը համոզմունքն այն է, որ այդ բոլորն իրար հետ գենետիկ կապ ունեն։ Դա ընդհանուր հայացք է, ընկալում, մտածելակերպ։ Այն խնդիրները, որ ունեցել ենք ու ունենք, դրանց արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ»,-ասաց վարչապետը:

 

Փաշինյանը նաև ասաց, որ  կարևորում է մաքրությունը, փողոցները պահելու կուլտուրան.

 

«Երբ մեզ համար նորմալ է եղել՝ դե գյուղ տեղ ա, ինչ անենք, ինչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոկով գնան գան, կամ երեխեքը։ Սրանք իրար հետ ուղիղ կապ ունեն»,- նշեց վերջինս:

Վերջին նորություններ