Օրվա լրահոս

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են Ուկրաինայի և Մոլդովայի համար դաշինքին միանալու թեկնածուների կարգավիճակի շուրջ։ Այս մասին հունիսի 23-ին իր Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
 

«Ձեր երկրները մեր եվրոպական ընտանիքի մի մասն են։ Եվ ԵՄ առաջնորդների այսօրվա պատմական որոշումը հաստատում է դա»,- գրել է նա։

 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես որոշումը պատմական որակեց. «Այսօր վճռական քայլ է ձեր (Ուկրաինայի և Մոլդովայի) ճանապարհին դեպի ԵՄ», - ասվում է նրա թվիթերյան գրառման մեջ։
 

Միշելը հավելել է, որ ԵՄ երկրները նույնպես պատրաստ են Վրաստանին տալ դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ, սակայն այն բանից հետո, երբ երկիրը կատարի որոշակի պայմաններ։
 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ԵՄ առաջնորդների որոշումը՝ այն անվանելով եզակի պահ իր երկրի և Եվրամիության հարաբերություններում։ «Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Վերջին նորություններ