Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր

Երեկ՝  հունիսի 23-ի, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15;30-ի սահմաններում 75-ամյա Գրիշա Գ-ն իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց և հայտնվել փոսում։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով Գրիշա Գ-ին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նրան մոտեցրել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։ 

 

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։  

Քաղաքականություն

Պատահարներ