Էրդողանը խոսել է անտառը հրկիզելու համար սահմանված պատժի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է անտառ հրկիզելու համար մահապատիժ սահմանելու նախաձեռնության մասին։ Տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Եթե պատիժը պետք է կանխարգելիչ լինի, ապա պետք է մահապատիժ լինի անտառը հրկիզելու համար», - ասել է Էրդողանը Մարմարիսում, որտեղ, հիշեցնենք, հրշեջներն արդեն երրորդ օրն է` մարում են բնական խոշոր հրդեհը, որն ընդգրկում է 3 հազար հա տարածք:

 

Թուրքիայի նախագահի խոսքով` այդ «հարցը պետք է քննարկվի»։

Քաղաքականություն

Պատահարներ